Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:05 22-03-2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրապարակել է Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը

Ծաղկազարդ (Մարտի 24)

—Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8։00-ին:

—Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին:

—Սուրբ Պատարագ Ս. Գայանե վանքում, ժամը 11։00։

—Մանուկների օրհնության կարգ Մայր Տաճարի բակում ժամը 13։30-ին։

—Դռնբացեքի կարգ Ս. Գայանե վանքում, ժամը 17։30։

Ավագ Երեքշաբթի՝ հիշատակ տասը կուսանաց (մարտի 26)

—Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 17:30-ին։

Ավագ Հինգշաբթի (մարտի 28)

—Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8:00-ին։

—Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում, ժամը 10:30-ին։

—Ոտնլվայի կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 16:00-ին։

—Խավարման կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 19:00-ին։

Ավագ Ուրբաթ (մարտի 29)

—Խաչելության կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 12։00-ին։

—Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 17:30-ին։

Ավագ Շաբաթ (մարտի 30)

—Առավոտյան ժամերգություն Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8:00-ին։

—Ճրագալույցի Սուրբ Պատարագ Ս․ Գայանե վանքում, ժամը 17։30-ին։

Սուրբ Հարության տոն (մարտի 31)

—Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, ժամը 10:30-ին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել