copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:01 18-03-2024

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի տեղակալի հետ

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի տեղակալ Էրին ՄըքՔիի հետ։

Հանդիպման ընթացքում, որը կայացել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) կենտրոնական գրասենյակում, քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության միջոցառումները՝ ընդգծելով վերջիններիս կարիքների գնահատման հիմքով՝ ՀՀ կառավարության կողմից մշակվող ծրագրերի կարևորությունը․ այս համատեքստում կարևորվել է նաև ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը։

Էրին ՄըքՔին ևս, ընդգծելով տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը, շեշտել է, որ գործակալությունը պատրաստակամ է շարունակական աջակցություն տրամադրել հայկական կողմին՝ հումանիտար կարիքների բավարարմանը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև տնտեսության զարգացմանն ուղղված աշխատանքներում։

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին, ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ կազմակերպվող նախաձեռնություններին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում