copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:28 15-03-2024

ՌԴ-ում ընտրողները թանաք են լցրել քվեատուփերի մեջ

Մոսկվայում, Վորոնեժում և Կարաչայ-Չերքեզիայում բացված ընտրատեղամասերում գրանցվել են արդեն օգտագործված քվեաթերթիկները փչացնելու դեպքեր. ընտրողները մոտեցել են քվեատուփերին և թանաք լցրել դրանց մեջ: Ինչպես հայտնում է Mash թելեգրամյան ալիքը, երեք օրինախախտն էլ ձերբակալվել են, մեկի նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել։

Մասնավորապես Մոսկվայում 20-ամյա Ալինա Ն.-ն ներկ է լցրել քվեատուփի մեջ, որում շուրջ 100 քվեաթերթիկ է եղել:

Նա ձերբակալվել է: Նշվում է, որ աղջիկը կհարցաքննվի և կպատժվի «ընտրական իրավունքների իրականացմանը կամ ընտրական հանձնաժողովների աշխատանքին խոչընդոտելու համար»։ Նրան սպառնում է նվազագույնը 80 հազար ռուբլի տուգանք կամ մեկ տարվա ուղղիչ աշխատանք։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք կտևեն երեք օր և կավարտվեն ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։

Տեսանյութն՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ