Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:00 14-03-2024

Արագածոտնի մարզպետը ստում է և ատելություն տարածում զոհվածների ծնողների նկատմամբ․ բացառիկ ձայնագրություն

Ինչպես արդեն հայտնել էինք 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երեկ՝ մարտի 14-ին, ուղևորվել էին Արագածոտնի մարզ, անակնկալ այցելել 4 կրթական հաստատություն՝ համոզվելու, որ զոհված տղաների Փառքի անկյունները չեն հեռացվել։

Oragir.News-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ 4 հաստատություններից 3-ում զոհված զինծառայողների ծնողներին թույլ չեն տալիս մուտք գործել, ինչից հետո վիճաբանություն է առաջանում ծնողների և տնօրինության միջև։

Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն այսօր հայտարարություն է տարածել կատարվածի առնչությամբ, որում նշված է, թե կեղծ է տեղեկությունը, որ զոհվածների ծնողներին թույլ չեն տվել մուտք գործել հաստատություն, ապա հավելել են, որ դպրոց մուտք գործել ցանկացող քաղաքացիները, այդ թվում՝մի խումբ երիտասարդներ, արհեստականորեն փորձել են վիճաբանության մեջ ներքաշել դպրոցի տնօրեններին։

Սրան զուգահեռ՝ Արագածոտնի մարզպետարանից հայտնել են․ «Հերոսների ծնողները մեր դպրոցներում միշտ էլ հյուրընկալվում են պատշաճ կերպով և արժանանում հարգալից վերաբերմունքի ու մեծարանքի»։

Oragir.News-ը երեկ հրապարակած տեսանյութից զատ հրապարակում է նաև ձայնագրություն, որտեղ հստակ լսվում է, թե ինչպես է Ծաղկահովիտի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը զոհված զինծառայողների ծնողներին ասում, որ լիազոր մարմնի կողմից նման ցուցում է ստացել (ձայնագրության 33-րդ վայրկյանը) և թույլ չի տալիս նրանց մտնել և մոտենալ զոհվածների Փառքի անկյունին։

Ստացվում է, որ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը՝ ի դեմ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, կա՛մ իրավիճակին չեն տիրապետում, կա՛մ էլ բացահայտ ձևով ստում են և ատելություն սերմանում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան