copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:28 14-03-2024

Տավուշի սահմանամերձ գյուղերում կառուցվող տներ կա՞ն. Փաշինյանը՝ մարզպետին

Քանի որ շատ է խոսվում էդ մասին, կուզեի Տավուշի մարզպետից լսել՝ մարզի սահմանամերձ հատվածներում, ծրագրի շրջանակներում, կառուցվող տներ կա՞ն։ Այս մասին այսօր Կառավարության նիստում
«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրի» քննարկման ժամանակ, դիմելով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, հարցրեց վարչապետը:

Մարզպետն ասաց, որ ընթացիկ տարվա փետրվարի դրությամբ առևտրային բանկերի կողմից մարզում հաստատվել է 250 վարկ. «Կիրանցում՝ 13, Բերքաբերում՝ 16, Ոսկեպարում՝ 3, Բաղանիսում՝ 1. սա է ընդհանուր պատկերը»,- նշեց մարզպետը՝ ընդգծելով, որ դրանք փետրվարի տվյալներն են։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նշեց, որ 250 պայմանագիր արդեն կնքվել է, սակայն հաստատումները 355 է, ինչը նշանակում է առաջիկա օրերին շուրջ 100 նոր պայմանաագիր միայն Տավուշի մարզում կավելանա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ