copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:11 14-03-2024

Մոտ 3 ամիս որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի Ջրառատ բնակավայրի ձորակում. shamshyan.com

Երեկ՝ մարտի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական շրջանի Ջրառատ բնակավայրում, երկաթգծին մոտ ձորակում դի կա։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու նեխած դի երկաթգծին հարակից դաշտամիջյան վայրում՝ ձորակում։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը մոտ 3 ամիս որպես անհայտ որոնվող 60-ամյա տղամարդն էր։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: