copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:06 13-03-2024

Իրանում Չահարշանբե Սուրի տոնակատարության ժամանակ զոհվել է 14 մարդ, տուժել 3,200-ը

Իրանում նախաամանորյա Չահարշանբե Սուրի տոնակատարության ժամանակ վիրավորվածների թիվը գերազանցել է 3200-ը, զոհվել է 14 մարդ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր 2114 վիրավորի մասին։

Տուժածներից 463-ը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Տուժածներից 189-ը կորցրել են վերջույթները, 1070-ը վիրավորվել են աչքերից, 981-ը ստացել են այրվածքներ։

Չահարշանբե-Սուրին հնագույն տոն է, որը նշվում է Նովրուզից (մարտի 21-ին) առաջ: Տոնը նշանավորում է գարնան գալուստը և բնության վերածնունդը։ Չահարշանբե Սուրին նշվում է օրացուցային տարվա վերջին չորեքշաբթի գիշերը, սակայն տոնակատարությունները սկսվում են երկու-երեք շաբաթ առաջ։ Ավանդույթի համաձայն՝ երեկոյան իրանցիները խարույկներ են վառում փողոցներում և ցատկում դրանց վրայով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ