Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:05 13-03-2024

Իրանը և Թուրքիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Իրանական Մակու քաղաքի ազատ գոտու կազմակերպության ղեկավար Հոսեյն Գարուսին հայտարարել է, որ Իրանը և Թուրքիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ մոտ ապագայում ազատ առևտրի գոտի բացելու վերաբերյալ։

Երեքշաբթի օրը իրանական պետական «Իռնա» գործակալությանը տված հարցազրույցում Գարուսին հայտարարել է, որ Իրանի և Թուրքիայի միջև նոր երկաթուղու կառուցումը Մարանդից և Չեշմե Սորայայից մինչև Իգդիր և Կարս կարող է զգալիորեն մեծացնել երկու երկրների միջև երկաթուղային փոխանակումները:
Նա նշեց նաև, որ երկաթուղային ոլորտն ավարտելուց հետո կզարգանան նաև տարանցիկ և ճանապարհային ուղիները։

Գարուսին ընդգծել է, որ Իրանի և Թուրքիայի միջև համատեղ ազատ գոտու ստեղծման վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են, և արդեն ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր։

Նա կարծում է, որ Իրանը և Թուրքիան առաջիկա տարիներին ավելի մեծ առևտրային համագործակցություն կունենան։

Արևելք-հյուսիս-արևմուտք միջանցքը, որը հայտնի է որպես Սարախս-Բազարգան, և հարավ-արևելք-հյուսիս-արևմուտք միջանցքը՝ Չաբահարից Բազարգան,կարող է վճռորոշ դեր խաղալ երկրի առեւտուրը զարգացնելու հարցում։

Գարուսիին նաև նշել է, որ նախագծերի ուսումնասիրություններն ավարտվել են, և երկու երկրների նախագահները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել