copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:55 13-03-2024

Պետության ծախսերն աճել են՝ ի հաշիվ հպարտ քաղաքացու վճարած հարկերի և տուգանքների. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների՝ ՀՀ պետական բյուջեի հիմնական ցուցանիշները 2024 թվականի հունվարին ունեցել են հետեւյալ տեսքը՝ պակասուրդ՝ 68 մլդ դրամ, ծախսեր՝ 116 մլդ դրամ, եկամուտներ՝ 184 մլդ դրամ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ եկամուտները եւ պակասուրդը նվազել են, սակայն բարձրացել է ՀՀ պետական բյուջեի հաշվին ծախսերին հատկացվող ֆինանսական միջոցների սանդղակը գրեթե 23 միլիարդով։

Ահա թե որն է պատճառը՝ ինչու են Հարկային օրենսգրքում փոփոխություններ արվում, բաց եւ թափանցիկ են դարձնում բանկային գաղտնիքը, որպեսզի հետեւեն բոլորի ֆինանսական ելքերին եւ մուտքեին։

Ահա թե ինչու է պետությունը հարկում նույնիսկ փողոցով անցնողին, որպեսզի հոգա պետության աստղաբաշխական եւ անհիմն ծախսերը, որոնք հաճախ «պոզով-պոչով» կոռուպցիայի աղբյուր են դառնում։

Ստացվում է, որ քաղաքացուն «տուգանքի մատերիալ» սարքող իշխանության նպատակն է հարկել հպարտ քաղաքացուն եւ հոգալ իրենց բարեկեցության ծախսերը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի