Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:53 12-03-2024

Առևտրային ցանցերը և մատակարարները մայիսի 6-ից կաշխատեն խաղի նոր կանոններով. քննարկում ՄՊՀ-ում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ՝ առևտրային ցանցերի և մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Քննարկումը վարել է ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, միջոցառմանը մասնակցել են ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, Հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ և այլ շահագրգիռ անձինք:

Ինչպես տեղեկացրին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր պահանջները և ուղղորդելու նրանց, որ մինչև կարգավորումների ուժի մեջ մտնելն իրենց վարքագիծը համապատասխանեցնեն նոր պահանջներին՝ ձեռնպահ մնալով հնարավոր խախտումներից:

«ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ առևտրային ցանցերի և մատակարարների միջև հանձնաժողովը դիտարկել էր շահերի որոշակի անհավասարակշռվածություն՝ պայմանավորված ցանցերի՝ մատակարարների նկատմամբ ունեցած բանակցային կամ պայմանագրային առավելությամբ, որը հաշվի առնելով՝ հանձնաժողովը էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համատեղ նախորդ տարի ձեռնամուխ եղավ օրենսդրական փոփոխությունների մշակմանը:

Նոր կարգավորումներն ընդունվել են և կսկսեն գործել մայիսի 6-ից: Օրենքի կարգավորման տիրույթում կհայտնվեն այն ընկերությունները, որոնք ունեն կամ որոնց բրենդի ներքո գործում են 4 և ավելի առևտրային օբյեկտներ, և նրանց ընդհանուր շրջանառությունը գերազանցում է 3 մլրդ դրամը: Դրանց համաձայն՝ առևտրային ցանցը պարտավոր է ունենալ պաշտոնական կայք, որում պետք է հրապարակվեն հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները:

Բոլոր պայմանագրային հարաբերությունները պետք է լինեն գրավոր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Սա չափացանց կարևոր է, որովհետև կլինի հստակ հետագծելիություն, և պարզ կլինի իրականում առևտրային ցանցը դրսևորել է խտրական վերաբերմունք կոնկրետ մատակարարի նկատմամբ, թե դա եղել է օբյեկտիվ չափորոշիչների վրա հիմնված, ինչն էլ հնարավորություն կտա հանձնաժողովին միանշանակորեն արձանագրելու խախտումները կամ դրանց բացակայությունը: Մյուս կողմից՝ սրանով մենք հատկապես պաշտպանում ենք ՓՄՁ-ների մուտքը ցանցեր»,- նշել է Տիգրան Մարկոսյանը:

Ըստ աղբյուրի՝ առանցքային փոփոխություններից է վճարումների իրականացման համար առավելագույն ժամկետների սահմանումը՝ սննդամթերքի համար՝ ոչ ուշ, քան 30, ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշ, քան 60 օր:

Ընդ որում՝ վերոնշյալ վճարումների կատարման 3 միլիոն կամ ավելի դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավելի ժամկետով կետանցը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման և տուգանքի կիրառման:

Նշվում է, որ միջոցառման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները մանրամասնորեն ներկայացրել են իրականացված օրենսդրական փոփոխությունները և պարզաբանումներ տվել ներկաներին մտահոգող տարաբնույթ հարցերի մասին: Առանձին դեպքերի մասով առաջարկվել է եզրակացություն ստանալու դիմումներ ներկայացնել հանձնաժողով:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից