copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:40 12-03-2024

Կարմրուկը մանկական անվնաս հիվանդություն չէ․ ՀՀ ԱՆ-ն խորհուրդ է տալիս պատվաստվել

Այս տարի` մարտի 11-ի դրությամբ, կարմրուկի 135 դեպք է գրանցվել Հայաստանում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կարմրուկի դեպքերի աճը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում սկսվել է 2023 թվականից և շարունակվում է նաև այս տարի:

Կարմրուկը մանկական անվնաս հիվանդություն չէ, այլ խիստ վարակիչ հիվանդություն, որը շատ արագ տարածվում է չպատվաստված անձանց շրջանում: Կարմրուկով վարակված յուրաքանչյուր հինգերորդ երեխան (20%) կարիք է ունենում հիվանդանոցային բուժման:

Հիշեցնենք, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանի Հանրապետությունում պատվաստումների ազգային օրացույցի համաձայն իրականացվում է կարմրուկի երկու դեղաչափ պատվաստում.

1-ին դեղաչափը` 1 տարեկանում,

2-րդ դեղաչափը` 4-6 տարեկանում:

Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով:

Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել