copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:15 11-03-2024

Իրանը մեծացնում է նավթի ու գազի արդյունահանման ծավալները

Իրանի հարավային Փարս գազի հանքավայրում արդյունահանումը մեծացնելու նպատկով երկրի պատմության մեջ 20 միլիարդ դոլար արժողությամբ գազային ամենամեծ պայմանագիրն է ստորագրվել, որից հետո երկրի նավթի նախարար Ջավադ Օջին ասել է՝ պատժամիջոցներն ու խափանարարությունները չէին կարող կանխել Իրանի նավթարդյունաբերության աճն ու զարգացումը։


Իրանցի կապալառուների հետ Հարավային Փարս գազի հանքավայրում արդյունահանման ավելացման նախագծի իրականացման պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ վերջինս ասել է. «Չնայած ամենածանր պատժամիջոցներին, մենք նավթ արտահանում ենք ուր ուզում ենք, և կառավարության հաջողությունները թշնամուն ստիպեցին ուշադրություն դարձնել այս արդյունաբերության վրա։ Այնպես որ խափանումներ են կատարել ազգային գազային ցանցի 4 գծերում, բայց մենք կարողացել ենք այդ խնդիրները լուծել ջիհադական գործողություններով»։


Օջին հայտարարել է, որ երկրի գազի պաշարների մեծ մասը գտնվում է Հարավային Փարս գազի հանքավայրում, և նավթավերամշակման գործարանի, նավթաքիմիական առտադրանքների և նույնիսկ երկրի բենզինի արտադրությունը կախված են Հարավային Փարսից: Նրա խոսքով՝ օրակարգում է նաև «Ազադեգան» հանքավայրի շահագործումը, որը կիրականացվի նախագահ Էբրահիմ ներկայությամբ, և այս աշխատանքում առաջնահերթ են համարել սահմանային հատվածքները։

«Այս տարի վառելիքի մեր պաշարները հասցրել ենք 1 միլիարդ լիտրի, իսկ գազի պաշարները՝ 3 միլիարդ խորանարդ մետրի։ Ոչ պատժամիջոցները կարողացան խոչընդոտել մեր աշխատանքը և առաջընթացը, և ոչ էլ խափանարարությունները։ Իսկ այսօր համաձայն կենտրոնական բանկի ներկայացրած վիճակագրության տնտեսական աճ ենք արձանագրել»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան