copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:10 07-03-2024

Պեսկովի խղճին եմ թողնում  նման գնահատականները․ ժողովրդագրի պատասխանը՝ Պեսկովի ասածին  

Երեկ՝ մարտի 6-ին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք. առաջինները» մարաթոնի դասախոսության ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։

«Իսկ գիտե՞ք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Եվ նրանք ռուսաստանցիներ են, և նրանց համար այստեղ լավ է։ Եվ մենք նրանց սիրում ենք, նրանք էլ՝ մեզ»,- ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ հետևաբար՝ բարձր է գնահատում հայերի հետ հարաբերությունների բարձր բնույթը։

Oragir.News-ը կապ հաստատեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի հետ, պարզելու՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է Պեսկովի այս հայտարարությունը․

«Պեսկովի խղճին եմ թողնում նման գնահատականները։ Եթե ավելի շատ չեն ապրում, ապա քիչ են զիջում Հայաստանում ապրողներին։ Այնպես որ՝ մոտավորապես համապատասխանում է իրականությանը, իհարկե մի քիչ տարբերությամբ»,- եզրափակեց Ռուբեն Եգանյանը։

Նշենք, որ 2021-ի մարդահամարով՝ ՌԴ-ում ապրում էր 946 հազար հայ։ Ըստ ՌԴ միգրացիոն ծառայության՝ 2022-ին ՌԴ աշխատելու էր մեկնել ՀՀ 332 հազար քաղաքացի։ 2022-ի մարդահամարով ՀՀ-ում մշտապես ապրում է 2.857 մլն հայ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում