Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:08 01-03-2024

Ես միշտ իմ մեջ փնտրել եմ Սոսե մայրիկին. երիտասարդ լեյտենանտի պատմությունը

Լեյտենանտ Սվետլանա Սարգսյանը ԵԿՄ Շիրակի մարզի պատանի երկրապահների նախագահն է։ Սվետլանայի զինվորական դառնալու որոշմանը մայրը դեմ է եղել, իսկ հայրիկի համար սպասելի է եղել, որովհետև Սվետլանայի հայրն էլ է զինվորական, մասնակցել է Շուշիի ազատագրմանը։

«Երբ հայրս պատմում էր Շուշիի ազատագրումից, էդ պահից ոգևորվեցի։ Ես փոքր տարիքից հաճախել եմ պատանի երկրապահների ակումբ, մենք մայիսյան Եռատոն էինք նշում։ Երբ հագա երկրապահի համազգեստը, էդ օրվանից ինձ երդում տվեցի, որ դառնալու եմ զինվորական»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Սվետլանա Սարգսյանը։

ԵԿՄ Շիրակի մարզի պատանի երկրապահների նախագահն ասում է՝ անկախ խոչընդոտներից, խնդիրներից գիտեմ, որ եթե կրում եմ զինվորական համազգեստը, ուրեմն անհնարին ոչինչ չկա ինձ համար։

«Ես միշտ մտածել եմ, որ հայրենիքի պաշտպանությունը գործ չէ, այլ յուրաքանչյուրիս սրբազան պարտքը։ Երբ դպրոցական տարիներին լսում էի մեր հերոսների մասին, մեր Սոսե մայրիկի մասին, թե ինչպես է զենքը ձեռքին կռվել, ես միշտ իմ մեջ փնտրել եմ Սոսե մայրիկին...»,-շարունակում է երիտասարդ զինվորականը։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել