Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:52 01-03-2024

Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին։

«Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու, ժողովրդի քվեն մշտապես պաշտպանվելու է, և մեր պետությունը շարունակելու է իր անկախ, ինքնիշխան ընթացքը` հանուն Հայաստանի Հանրապետության երջանիկ ապագայի։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ ծաղիկներ խոնարհեցինք Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել