Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:46 29-02-2024

Փաստորեն, շատ ուժեղ գլխացավ պետք ա լինի, որ դեղատոմսով դուրս գրեն. Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը

Մարտի 1-ից 400-ից ավելի դեղեր կվաճառվեն էլեկտրոնային դեղատոմսերով։ 2025թ.հունվարի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերով կվաճառվի ևս 2566 դեղ. կառավարության նիստում տեղեկացրեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։ Նա նշեց, թե ընդհանուր գրանցված է 3370 անուն դեղ. «Մնացածն այն դեղորայքն են, որ պարտադիր չեն դեղատոմսով դուրս գրման»։

Վարչապետը հետաքրքրվեց՝ խոսքը նաև ջերմիջեցնող, գլխացավի դեղերի մասին է, ինչին ի պատասխան՝ փոխնախարարը մանրամասնեց․ «Կան գլխացավի դեղեր, որ այսօր էլ պետք է դեղատոմսով դուրս գրվեն, և կան, որ ոչ։ Կախված է ազդող նյութերից ու դրանց քանակից»։ Փաշինյանն էլ չկարողացավ զսպել ծիծաղն ու արձագաքեց՝ «շատ ուժեղ գլխացավ պետք է լինի, փաստորեն, որ դեղատոմսով դուրս գրեն»։

Արձագանքելով կառավարության որոշման նախագծին՝ վարչապետը նշեց. «Տարբեր տեղերից խոսակցություն է լինում, որ բժիշկները հատուկ ֆիրմաների դեղերին են նախապատվություն տալիս, որ կապեր ունեն այդ ֆիրմաների հետ․ ես ճի՞շտ եմ հասկանում, որ անհրաժեշտության դեպքում կարող ենք հետագծելիությունը նայել, ստուգել»։

Ջումայանը նաև նշեց, որ առողջապահության առաջնային օղակում գումար կտնտեսվի՝ մեկ թղթային դեղատոմսի համար 6-8 դրամ. «Օրական հազարավոր դեղատոմսեր են դուրս գրվում, ինչպես նաև տասնյակ մատյաններ, որ թղթային են վարվում։ Ամսի 1-ից չի վարվելու, այլ միայն մեկ թղթային մատյան՝ ինտերնետ կապի կամ հոսանքի խափանման դեպքում»։

Փոխնախարարը վստահեցրեց, որ ենթակառուցվածքն ամբողջովին պատրաստ է նոր համակարգին։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել