copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:39 29-02-2024

ՌԴ դեսպանությունը խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ որոշ մարզեր․ սա էր Նիկոլ Փաշինյանի խոստացված ապագան

Խորհուրդ չի տրվում այցելել Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններ․ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը զգուշացնում է․․․

Ռուսաստանի Դաշնության դեսպանության կայքէջում հրապարակվել է նախազգուշացում, որով դեսպանությունը ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ չի տալիս այցելել Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններ։

«Վտանգված Հայաստանի Հանրապետություն»․ սա էր Նիկոլ Փաշինյանի խոստացված ապագան։ Հազարավոր հայ զինվորների արյան գնով Արցախը թշնամուն նվիրելով, մայր Հայաստանում 120 000 փախստական դարձրած արցախահայության խնդիրներն օդում առկախելով՝ ներկայիս իշխանությունը մտածում էր՝ «Արցախը տանք, հանգիստ ապրենք»։

Հանգիստ ապրու՞մ եք․ ինքներդ պատասխանեք անկեղծ այս հարցին։

Հ․Գ․ Տեղեկացրել էի, որ ԱՄՆ դեսպանատունը ս․թ․ փետրվարի 2-ին ևս զգուշացրել էր իր քաղաքացիներին վերոնշյալ մարզեր գնալու վտանգի մասին։

Մանրամասները՝ հղմամբ․ https://www.facebook.com/photo/?fbid=872281914691950&set=a.352425740010906։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից