Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:06 27-02-2024

Աշխատանքի ընդունելուց հնարավո՞ր է գերատեսչությունն իմանա, որ նա խաղամոլության հետ խնդիրներ ունի

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր առաջարկել է հնարավորություն տալ գործատուներին՝ աշխատանքի ընդունելիս տեղեկանալ տվյալ մարդու խաղամոլության խնդիրների մասին։

«Երբ մարդը դիմում է, որպեսզի իրեն թույլ չտան խաղադրույք կատարել՝ գնում է գրասենյակ, բայց երբ միլիոնով խաղադրույք է կատարում՝ ընդամենը կոճակներ է սեղմում։ Ո՞նց կարող ենք անել, որ այդ կոճակներով նաեւ արգելափակվեն ու ոչ մի անգամ չկարողանա խաղադրույք կատարել։ Միաժամանակ, հնարավո՞ր է, որ պետական մարմնում մարդն աշխատանքի ընդունվելիս ավտոմատ արդեն իրավունք չունենա խաղադրույք կատարել, քանի որ արդեն պետական պաշտոնյա է»,- նշել է Սուքիասյանը դիմելով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ իրականում բարդ հարցեր են, որոնց պարզ լուծումներ չկան։ «Իրականում, անգամ հաշվետվողականության ձև չունենք, որ այդ հարցերի պատասխանները լինեն։ Այսինքն, չկա միջոց հաշվարկելու, թե որքան է մարդը պարտվել, որքան շահում է ունեցել։

Մենք ստիպված ենք, որոշակի թերի տեղեկությունների վրա հիմնվել։ Այսինքն, հարկ վճարողների կողմից տրամադրված, ոչ թե որովհետև իրենք թերի են տրամադրում, այլ հստակ չէ, որովհետև չենք տեսնում շահումը, պարտված գումարը, այլն»։

Սուքիասյանը նկատեց, որ գուցե պետք է խաղամոլության աստիճան որոշվի, որպեսզի մարդը, որը խաղամոլ է՝ իր աշխատածի որոշակի մասը խաղադրույք է կատարում՝ կարգավիճակ ունենա, որպեսզի պետական մարմինները հասկանան, որ այս մարդու հետ կապված խնդիր կա, քանի որ մասնավոր սեկտորը և ընտանիքներն էլ տառապում են այդ խնդրից։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել