copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:31 26-02-2024

Գյումրու քաղաքապետի անձնական գործերը Զորավար Անդրանիկից կարևոր են

Փետրվարի 25-ին՝ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը, Գյումրիի համայնքապետարանի մի շարք աշխատակիցներ ծաղկեպսակ և ծաղիկներ են խոնարհել Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում գտնվող Օզանյանի արձանին։

Ինչպես պարզ է դառնում Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարներից, համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում ՝ համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, ներկա չէին ծաղիկներ խոնարհելու արարողությանը։

Oragir.News-ը կապ հաստատեց համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ՝ պարզելու՝ ինչն էր համայնքապետի և մյուս պաշտոնատար անձանց բացակայության պատճառը․

«Սամսոնյանն այդ օրը անձնական գործերով բացակայել է քաղաքից, դրա համար էլ չի մասնակցել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Առաքելյանը։

Oragir.News-ի հարցին՝ արդյոք ամեն տարվա նման ՀՈԱԿ-ների աշխատակիցները հրավիրված եղե՞լ են արարողությանը, մամուլի քարտուղարն ասաց, որ երբեք էլ նման օրերի հրավիրված չեն եղել։

«Նախորդ տարիներին էլ, որպես այդպիսին, ՀՈԱԿ-ների աշխատակիցները հրավիրված չեն եղել այդ օրվա մասով։ Նաև կիրակի օր է եղել, քիչ մարդ է եկել։ Այս պահին ոչինչ ավելացնել չեմ կարող»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում