copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:58 24-02-2024

Նավալնիի մայրը պահանջում է քրեական գործ հարուցել որդու դին անարգանքի ենթարկելու հոդվածով

Ալեքսեյ Նավալնու մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան Ռուսաստանի իրավապահներից պահանջում է քրեական գործ հարուցել մահացած որդու դիակն անարգանքի ենթարկելու հոդվածով։ Ընդդիմադիր գործչի թիմակից Իվան Ժդանովի խոսքով՝ համապատասխան պահանջը ներկայացվել է ՌԴ Քննչական կոմիտե։

«Ուղղափառ կանոնների համաձայն՝ ընդունված է հանգուցյալի մարմինը հուղարկավորել երրորդ օրը: Նավալնիի մահից անցել է 8 օր, սակայն մինչ օրս նրա մարմինը հողին չի հանձնվել», - ասվում է երեկ Քննչական կոմիտե ներկայացված հայցում։

Երեկ ավելի վաղ քննիչները քաղաքական գործչի ընտանիքին վերջնագիր են ներկայացրել՝ կա՛մ համաձայնում են հուղարկավորումը ծածուկ անցկացնել՝ առանց հրապարակային հրաժեշտի, կա՛մ Նավալնիին հողին են հանձնում գաղութում։

Ընդդիմադիր գործչի խոսնակ Կիրա Յարմիշը երեկ հայտարարել է, որ Նավալնիի ընտանիքը հրաժարվում է քննիչների հետ բանակցություններից, քանի որ նրանք իրավասու չեն որոշելու՝ ինչպես և որտեղ հուղարկավորել Նավալնիին։ Քաղաքական գործչի այրին՝ Յուլիա Յուլիա Նավալնայան երեկ հրապարակած տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սատանիզմի մեջ է մեղադրել և պնդել, որ քննիչների գործողությունների ետևում կանգնած է անձամբ Պուտինը։

«Այն, ինչ հիմա անում է Պուտինը՝ ատելություն է: Ոչ, նույնիսկ ատելություն չէ, ինչ-որ սատանայություն է, հեթանոսություն», - ասել է Նավալնայան:

«Որևէ իրական քրիստոնյա երբեք չի կարող անել այն, ինչ հիմա անում է Պուտինը արդեն մահացած Ալեքսեյի հետ», - հավելել է ընդդիմադիր գործչի այրին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել