copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:24 21-02-2024

Երևանի փոխքաղաքապետը և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նախանշել են առաջիկա անելիքները

Երևանի քաղաքապետարանի գործակցությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Ընթացիկ ու նախանշվող ծրագրերի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկու գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, իրականացվող նախագծերի շրջանակում երկու կառույցներն այսօր քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի ու համայնքային օբյեկտներում էներգաարդյունավետության բաղադրիչների ներդրման, ինչպես նաև մանկապարտեզների հիմնանորոգման ուղղությամբ։

«Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ դրանք ոչ միայն հարմարավետ միջավայր են ապահովում մայրաքաղաքում, այլև համայնքն ունենում է զգալի տնտեսումներ:

Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին նշել է, որ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը կարևորում է քաղաքների հետ գործակցության ծրագրերի ընդլայնումը, որոնք իրենց հերթին փաստում են երկու կառույցների միջև ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև հետագա ծրագրերի վերաբերյալ և նախանշել առաջիկա անելիքները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը