Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:05 20-02-2024

Արցախի էջը փակված չէ. «Գիտական Արցախը» նոր համար է լույս ընծայել

Չնայած՝ Արցախը զավթված է, իսկ արցախցիները բռնի տեղահանված, սակայն Արցախի գիտնականները շարունակում են գիտական ուսումնասիրություններ կատարել։ Նրանք ինչպես ազատ Արցախում, այնպես էլ ՀՀ-ում համախմբվել են «Գիտական Արցախ» պարբերականի շուրջ, որն իր հերթական համարի շնորհանդեսն էր կազմակերպվել այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի շարժման 36-ամյակի օրը։ Հայաստանի և Արցախի գիտական համայնքի ներկայացուցիչները լիահույս էին, որ գիտական ամսագրի շուրջ համախմբումը հնարավորություն կտա պահպանել արցախցի գիտանականների պոտենցիալը և գիտական ավանդույթները, որոնք ձևավորվել են Արցախի Հանրապետության գոյության շրջանում։

«Գիտական Արցախ» ամսագրի գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանը Oragir.News-ի հետ զրույցում կարևոր համարեց, որ պարբերականը շարունակում է համակարգված նպաստել գիտության զարգացմանը։

««Գիտական Արցախ» պարբերականում տպագրվում են Արցախին, Հայաստանին նվիրված հետազոտություններ, ինչպես նաև հասարակագիտական բնույթի հոդվածներ։ Այս համարում տեղ են գտել հոդվածներ, որոնք վերաբերում են իրավագիտությանը, պատմությանը, քաղաքագիտությանը, փիլիսոփայությանը, լեզվաբանությանը, գրականագիտությանը, լրագրությանը, հոգեբանությանը, սոցոլոգիային և տնտեսագիտությանը։ Կան նաև հայկական հիմնախնդրին նվիրված համարներ»։

Շնորհանդեսին ներկա ուսումնասիրողներից յուրաքանչյուրը ներկայացրեց և մեկնաբանեց իր հոդվածի թեման, եղան ընդհանուր քննարկումներ և առաջարկներ։

Բանախոսներն ընդգծեցին, որ չճանաչողությունից է սկսում ամեն բան։ Եվ այս պարբերականի գլխավոր նպատակն է ընթերցողին ճանաչելի դարձնել հայկական հիմնախնդիրները, հավակնությունները, դրանց առնչվող իրադարձություններն ու երևույթները, բախտակից ժողովուրդների փորձը, գիտական նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները։

Գիտնականները միակարծիք էին, որ գիտությունը ևս պատերազմի դաշտ է։ Եվ այս դաշտում կարող են հաղթանակ տանել։ Նրանք նաև լավատեսություն հայտնեցին, որ Արցախի էջը փակված չէ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին