copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:30 20-02-2024

Չպետք է թողնենք, որ խեղդվի նորից բարձրանալու ձգտումը

1988 թվականի փետրվարի 20-ը դարձավ համահայկական զարթոնքի խորհրդանշան։

Իննսունական թվականների ազատագրական պայքարից, և հատկապես 2016-ի քառօրյայից հետո ինչպիսի ակնածանքով էինք Ստեփանակերտի Հուշահամալիր գնում հազարավոր մարդկանցով, հարգանքի տուրք մատուցում, մեզ հպարտ (թող ներվի այս խոսքի համար, որի իմաստն աղավաղեցին) զգում, որպես ազատագրական պայքարի հաղթողներ․․․

Այսօր, երբ լրացել է Շարժման 36-ամյակը, այն դիմավորում ենք տնանկի, «ժամանակավոր պաշտպանություն» ստացող փախստականի դերում։

Ըստ ամենայնի՝ դա մեր թույլ տված սխալների արդյունքն է, քանի որ չենք զգացել ուժերի անմարդկային լարումով ձեռքբերված հաղթանակը պահելու անհրաժեշտությունը։

Հայտնի բան է՝ մարդ պետք է կորցնի ունեցածը, որ հասկանա, թե ինչքան կարևոր էր այն։ Հիմա մենք ամենայն խորությամբ գիտակցում ենք, որ տուն-տեղից բացի Հայրենիք ու Հավատ ենք կորցրել։

Բայց ես հավատում եմ, որ կորցրածը վերադարձնելու ժամանակը դեռ կգա։ Ուրեմն, պետք է լրջանանք ու գիտակցենք, որ մեզ նման «փոքր ածու» ազգերին հաղթանակները տրվում են շատ հազվադեպ, և պետք է փայփայել ձեռքբերածը, թույլ չտալ, որ ապազգային օրակարգը կրկին դառնա գերիշխող։
Չթողնելու համար, որ գողանան մեր կամքը, պետք է ինքներս չմոռանանք, թե ով ենք, որտեղից ենք եկել և դեպի ուր ենք գնում։

Ամեն անկում վերելքի համար հնարավորություն է ստեղծում՝ ա՛յդ գաղափարը պետք է առաջնորդի մեզ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը