copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:08 20-02-2024

Կարեն Անդրեասյանը պատրաստ է ԱԺ-ում հանդիպել իշխանական պատգամավորների հետ, սակայն հրավեր չունի․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պատրաստ է գնալ Ազգային ժողով եւ հանդիպել իշխանական պատգամավորների հետ, բայց դեռ հրավեր չունի: Ինչպես հայտնի է, Դատական դեպարտամենտի հրապարակած սկանդալային տեսանյութից հետո ԱԺ ՔՊ իշխող խմբակցության պատգամավորները պատրաստվում են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին կանչել ԱԺ՝ պարզաբանումների:

Խոսքը «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտում դատական իշխանությունից» վերնագրով տեսանյութի մասին է, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը մեղադրում է առանձին դատավորների եւ փաստաբանների՝ նախկին նախագահների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների դատավարությունների ձգձգման համար:Տեսանյութում ակնհայտորեն թիրախավորելով դատավորներին ու փաստաբաններին՝ ԲԴԽ-ն փորձում է արդարանալ հանրային հետաքրքրություն ներկայացնող դատական մի շարք գործերի բացահայտման ձախողման համար: Հավանաբար, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնագլուխ է գործել ու նման խայտառակ տեսանյութ պատրաստելու պատվեր է տվել, հիմա իշխանականները որոշել են փակ հանդիպման կանչել Անդրեասյանին՝ պարզաբանումներ ստանալու:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բարձրագույն դատական խորհուրդ՝ հասկանալու համար, թե Կարեն Անդրեասյանը ստացել է արդյոք Ազգային ժողովից հրավեր եւ պատրաստ է արդյոք գնալ ԱԺ ու հանդիպել ՔՊ-ականներին։ Ի պատասխան՝ ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը հայտնեց, որ դեռեւս շատ վաղուց Ազգային ժողովի ամբիոնից ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մինչ տեսանյութի հրապարակումը հայտնել էր, որ պատրաստ է Աժ բոլոր ֆրակցիաների հետ թե՛ բաց, թե՛ փակ քննարկումերի, բայց դեռեւս հրավեր չի ստացել։»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին