Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:55 19-02-2024

Ո՞վ է Ձեզ մանդատ տվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին

Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին։ Փաշինյանին հարց է ուղղել նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը, որը վերաբերում էր Արցախին․ «Ո՞վ է Ձեզ մանդատ տվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար»։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Մենք գնացել ենք միջազգային հանրությանը ասել ենք մեր ինքնորոշման իրավունքով Ղարաբաղը պետքա լինի անկախ, միջազգային հանրությունը մեզ ասել է, որ ինքնորոշման իրավունքը մենք ենք չէ՞ ստեղծել։ Ինքնորոշման իրավունքի օրենսդիրը մեզ ասել է, հարգելի հայեր, այո դուք ինքնորոշման իրավունք ունեք, բայց էդ ինքնորոշման իրավունքը պետքա իրացվի Ադրբեջանի կազմում ԼՂ բարձր ինքնորոշում շնորհելով։ Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին։

Մտածելով, որ մենք կարող ենք միջազգային այս պրոցեսներին միջով անցնել և հասնել մեր նպատակին, բայց տենց չի լինում։ Մեզ թվացել է, որ մենք Ադրբեջանին դեմ ենք հակամարտությունը տանում, բայց մենք այս հակամարտությունը տարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չի։ Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակալ եմ, ով երազումա, որ էլ ինչ հող տա որևէ մեկին։ Իհարկե կարող են տենց մտածեն, բայց ես սա անում եմ մի բանի պատճառով, որ հասկանում եմ, որ եթե մենք այն ճանապարհը, որի մի մասը ես եմ վերցրել, եթե այսպես շարունակենք, այ էդ ժամանակ կկորցնենք հայրենիքը»,- ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի