copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:27 17-02-2024

Վարդապետյանը հանձնարարել է ակտիվացնել քրեաիրավական գործիքակազմը՝ սիգի և իշխանի ապօրինի որսը կանխելու նպատակով

Քննարկմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանը մարզպետի, մարզի դատախազի և իրավապահ կառույցների գործընկերների հետ քննարկել է սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ապօրինի որսը կանխելու նպատակով քրեաիրավական գործիքակազմն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Քննարկվող մեխանիզմների համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Սևանա լճում Ջրային պարեկային ծառայության կայացմանն աջակցելու կարևորությանը:

Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում մարզում գրանցված հանցագործությունների վիճակագրությունը՝ հայտնելով, որ 2022 թվականի համեմատությամբ՝ հանցագործությունների թիվն աճել է 320 դեպքով՝ կազմելով 1659 դեպք:

Աճ է արձանագրվել հիմնականում սպանության փորձի, սեռական անձեռնմխելիության, ՃԵԿ կանոններ խախտելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հանցագործությունների դեպքերով:

Նվազել են սպանության (առանց հանկարծամահության), հրազենի գործադրմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, հրազեն և ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառելու, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը:

2023 թվականի ընթացքում մարզում արձանագրված հանցագործությունների 1659 դեպքից բացահայտվել է 619-ը կամ 37,3 տոկոսը:

2023 թվականի ընթացքում հսկող դատախազներն իրենց նախաձեռնությամբ կայացրել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին 72 որոշում (2022 թվականին՝ 5):

Գագիկ Այվազյանի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում դատարան է ուղարկվել 420 քրեական գործ՝ 470 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 140 քրեական գործ՝ 150 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվել է 7 ուսումնասիրություն: Հայցերից մեկը, որով մարզի դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել 327,5 մլն դրամ, գտնվում է Վերաքննիչ դատարանում:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը՝ շարունակելով Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ուսումնասիրությունները, խոցելի վիճակում հայտնված անձանց՝ մասնավորապես՝ անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթները, բարձրացնել կոռուպցիոն հանցագործությունների քննության որակը և այլն:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին