Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:13 16-02-2024

Սյունիքի դիրքերում տեղակայված զինվորը մահապարտ է․ ազատամարտիկ Հրաչյա Հովհաննիսյանի հարազատ

Տեղի է ունենում Ներքին Հանդում զոհված ազատամարտիկ Հրաչյա Հովհաննիսյանի հոգեհանգիստը։

Oragir.News-ի հետ զրույցում Հովհաննիսյանի եղբորորդին պատմեց՝ 2016-ին կամավոր մեկնել էր ռազմաճակատ, որի պատճառով աշխատանքից ազատել էին։

«Ինքը այն մարդը չէր, որ գնար դիրք և այնտեղ ծառայող զինվորի համար բեռ դառնար։ Երբ ասում էի՝ արդեն տարիքով ես, ասում էր՝ իսկ ով է ասում, որ հայրենիքը սիրելու համար պիտի անպայման երիտասարդ լինես»,- պատմեց նա։

Արձագանքելով պաշտոնաթող գեներալ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությանը, թե Ներքին Հանդում մահացածներից մեկը սրտի կաթված էր ստացել, ասաց՝ մեզ պատիվ չի բերում ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած նորությունները տարածել։

Շեշտեց՝ կամավորագրվողները աշխատավարձի համար չեն գնում սահման․ հատկապես Սյունիքի դիրքերը թիրախային են, այնտեղ կանգնած զինվորը մահապարտ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել