Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:26 15-02-2024

Մալաթիայի աշխատակազմի ղեկավարը ազատման դիմում է գրել

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Վահան Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․

«Հարգելի՛ գործընկերներ, այլ աշխատանքի անցնելու հրավերով պայմանավորված` 2024թ. ապրիլի 1-ից դադարեցնում եմ աշխատանքս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում: Ուղիղ 2 տարի տևած աշխատանքային գործունեությանս ընթացքում ձգտել եմ անել ամեն ինչ՝ ի շահ աշխատակազմի և համայքի: Հուսով եմ, որ ներդրած ջանքերի դրական արդյունքներն աշխատակազմի վրա իր ազդեցությունը կունենա նաև իմ պաշտոնավարման ավարտից հետո: Աշխատակազմի քարտուղարի լիազորությունները ստանձնելու առաջին օրվանից աշխատանքիս վերաբերվել եմ որպես Երևան քաղաքին և հարազատ վարչական շրջանին ծառայելու հնարավորություն, որն իրացրել եմ մեծագույն նվիրումով:

Շնորհակալ եմ մեր քաղաքական թիմին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարներ Sash Katvalyanին և Արման Բարխուդարյանին` այդ հնարավորությունն ինձ ընձեռելու և համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Միասին տեսել ենք շատ ծանր և ճգնաժամային իրավիճակներ, սակայն առաջ ենք շարժվել՝ արձանագրելով էական ձեռքբերումներ ու հաջողություններ:

Շնորհակալ եմ մեր հզոր թիմին և աշխատակազմին` նվիրված և արդյունավետ աշխատանքի համար։

Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, մեզ հետ համագործակցած բոլոր գործընկերներին և կառույցներին։

Հ.Գ. Ավելորդ շահարկումներից խուսափելու համար` նշեմ, որ տեղափոխվում եմ այլ աշխատանքի և շարունակելու եմ ծառայել Երևան քաղաքին ու երևանցիներին։

Հարգանքով` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Վահան Գալստյան»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին