Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:15 15-02-2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի ներկայացուցիչների պալատի նախագահ Կլոդ Վայսլերի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև խորհրդարանի բյուրոյի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը։

Վերհիշելով Արարատ Միրզոյանի հետ նախորդ՝ 2022թ հունվարին կայացած հանդիպման ժամանակ կատարված շեշտադրումն առ այն, որ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններով հարվածի տակ է դրվում ժողովրդավարությունը՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել են, որ այդ հարցում մարտահրավերները շարունակվում են և համախոհ գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությունը դարձնում օրվա հրամայականը։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանին՝ Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող, այդ թվում՝ մարդասիրական, հարցերի շուրջ սկզբունքային, արդար դիրքորոշման և աջակցության համար։
ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները։

Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումներին, որոնք հիմնված են քաղաքակիրթ աշխարհին քաջ հայտնի հիմնարար սկզբունքների վրա։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված քայլերի զսպման և բանակցային գործընթացը շարունակելու կարևորությունը:

Արարատ Միրզոյանը պատասխանել է խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը, ՀՀ-ԵՄ գործընկերությանը, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների ու իրավունքների հասցեագրմանը, Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի ապահովմանը վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի։

Խորհրդարանականները բարձր են գնահատել ՀՀ կառավարության որոշումը Լյուքսեմբուրգում ՀՀ դիվանագիտական ներկայացվածության ապահովման՝ գրասենյակի բացման վերաբերյալ՝ այն բնութագրելով որպես սերտ բարեկամության արտահայտում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել