copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:23 14-02-2024

Օմարի լեռնանցքում Պետոյի ջոկատը միայն մեկ զոհ տվեց, և այդ կորուստն ինքն էր․ Պետրոս Ղևոնդյանի հիշատակի օրն է

Պետոյին Արցախում հարգում ու սիրում էին բոլորը։ Քչերից էր, որ անցավ Արցախյան պատերազմի միջով գրեթե մինչև վերջ։ Նա զոհվեց հաղթանակից մի քանի ամիս առաջ, այն հաղթանակից, որի իրականացման գործում նա հսկայական ներդրում էր ունեցել։

Այսօր Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի հիշատակի օրն է։

«Եթե մեռնելու ենք, ավելի լավ է՝ մեռնենք կռվելով ու պատվով»․ սա էր Պետրոս Ղևոնդյանի հավատամքը, ահա այս գաղափարախոսությամբ էլ նա մեկնեց ռազմաճակատ՝ վիրակապելու հայրենիքի մի վերքը։

Պետոն կյանքում էլ մարտիկ էր։ Թեև ընտանիքի կրտսեր երեխան էր, սակայն միշտ աչքի էր ընկնում ավագին բնորոշ հատկանիշներով՝ կազմակերպվածությամբ, պատասխանատվությամբ։



Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Պետրոս Ղևոնդյանն առաջիններից էր, որ հասկացավ՝ հայրենիքին և ժողովրդին լուրջ և ծանր փորձություններ են սպասվում։ Իսկ երբ հնչեցին առաջին կրակոցները, առանց երերալու զինվորագրվեց, քանի որ վստահ էր՝ Արցախյան խնդիրը կարող է լուծվել միայն մարտադաշտում։

Պռոշյանի ջոկատի մարտական առաջին մկրտությունը կայացավ Նոյեմբերյանում՝ Մովսես և Ոսկեպար գյուղերում։ Ջոկատը լուրջ մարտական ուժ էր, և երբ խնդիր դրվեց Արցախի հյուսիսային դարպասների պաշտպանությունը, ՀՅԴ-ն որոշում կայացրեց Պռոշյանի ջոկատը ուղարկել Գետաշեն։

1991 թ․ գարնանը Ադրբեջանը Խորհրդային բանակի հետ սկսեց իրականացնել «Օղակ» գործողությունը։ Գետաշենն ընկավ, ուժերն անհավասար էին, և պռոշյանցիներն ստիպված էին նահանջել։ 1992 թ․ ջոկատը տեղափոխվեց Ստեփանակերտ և մտավ Շուշիի դաշնակցական առանձին գումարտակի կազմ, որի հրամանատարն էր Ժիրայր Սեֆիլյանը։ Նրանք անվտանգության գոտի ապահովեցին Ստեփանակերտի համար։



Շուշիի գումարտակին հաջողվեց բեկում մտցնել պատերազմի ընթացքում։ Եվ նրանց մեջ առանձնանում էր Պետոն, որ թեև չուներ ռազմական կրթություն, սակայն գործողությունների փայլուն ծրագրեր էր մշակում։ Թեև վաշտի փոխհրամանատարն էր, սակայն անձամբ մասնակցում էր բոլոր մարտերին, երկու անգամ վիրավորվել է, սակայն արագ շարք է վերադարձել։

Նրա համար բարձրագույն արժեք էր զինվորի կյանքը։ Պատրաստ էր հանուն նրանց իր կյանքը տալ, ուստի և ամեն ինչ անում էր, որ մարտական գործողությունն ավարտեր նվազագույն կորուստներով։



Պետոյի վերջին գործողությունն Օմարի լեռնանցքում էր 1994 թ․։ Նրա գումարտակը միայն մեկ կորուստ ունեցավ, և այդ կորուստն ինքն էր։ Նա զոհվեց՝ զինվորի կյանքի համար իր կյանքը տալով։

Նրա թիկունքում պատերազմի 4 տարիներն էին, իսկ հաղթանակից 3 ամիս էր մնացել․․․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին