copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:27 14-02-2024

Արթուր Վանեցյանի բաջանաղը կրկին պաշտոն կստանա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ազգային ժողովին է ներկայացրել գործող նախագահ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Օրենսդիր մարմինը թերեւս առաջիկա նիստերի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրություն կկատարի։

Բաղրամյանն այս տարիներին ոչնչով աչքի չի ընկել, բայց հնազանդորեն կատարել է վերեւից իջեցվող հրահանգները: Նրա միակ «առանձնահատկությունն» այն է, որ նա ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի բաջանաղն է։ Բաղրամյանն այս պաշտոնին է 2019թ․ ապրիլից։

Մինչ այդ եւս աշխատում էր հանձնաժողովում, իսկ 2018թ․ հոկտեմբերից մինչեւ 2019թ․ ապրիլն աշխատել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար։ Չնայած ՔՊ-ական պատգամավորներն Արթուր Վանեցյանի դեմ թեժ պայքարի շրջանում երբեմն խայթում էին նաեւ Բաղրամյանին, բայց նա պահպանեց պաշտոնը, եւ, ինչպես տեսնում ենք, Փաշինյանը, փաստորեն, գոհ է նրա աշխատանքից եւ որոշել է պահել նրան:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում