copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:18 13-02-2024

Ռուսաստանն ամրապնդել է դիրքերը պատերազմի 2-րդ տարում․ Նորվեգիայի հետախուզություն

Ուկրաինայի դեմ պատերազմի երկրորդ տարվա վերջում Ռուսաստանն ավելի ուժեղ դիրքերում է, քան մեկ տարի առաջ, երկուշաբթի՝ փետրվարի 12-ին, հայտարարել է Նորվեգիայի հետախուզական ծառայության (NIS) ղեկավար Նիլս-Անդրեաս Ստենսյոնեսը։ Կիևին անհրաժեշտ կլինի զգալի արևմտյան ռազմական օգնություն, եթե ուկրաինացիները ցանկանում են փոխել իրավիճակը, ասել է Ստենսյոնեսը NIS-ի անվտանգության սպառնալիքների մասին տարեկան զեկույցի հրապարակման նախօրեին: Հայտնում է DW-ն։

Ռուսաստանի Դաշնությունն ունակ է մոբիլիզացնել մոտ երեք անգամ ավելի զինվոր, քան Ուկրաինան, պարզաբանել է Նորվեգիայի հետախուզական ծառայության ղեկավարը։ «Բացի այդ, Մոսկվան սպասվածից լավ հարմարվել է սահմանված պատժամիջոցներին, և ռուսական ռազմարդյունաբերական համալիրը կարող է արտադրել բավականաչափ զինամթերք, մարտական ​​մեքենաներ, անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ՝ ռազմական ծանրաբեռնվածությունը ամբողջ տարվա ընթացքում պահպանելու համար»,- ասել է Ստենսյոնսը:

Ռուսաստանը ռազմական աջակցություն է ստանում Բելառուսից, Հյուսիսային Կորեայից և Իրանից, նշել է NIS-ի ղեկավարը։ Նրա խոսքով՝ Չինաստանը Ռուսաստանին զենք չի մատակարարում, այլ սարքավորումներ, մեքենաներ, էլեկտրոնիկա և պահեստամասեր, որոնք օգտագործվում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրում։ Ուկրաինական կողմին պետք է արևմտյան զենք, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերը կարողանան պաշտպանվել և ճակատում խլել նախաձեռնությունը, ընդգծել է Ստենսյոնեսը։

Նորվեգիան Դանիայի և Նիդեռլանդների հետ միասին խոստացել է Կիև ուղարկել բազմաֆունկցիոնալ F-16 կործանիչներ։ Համաշխարհային տնտեսագիտության գերմանական ինստիտուտի (IfW) գնահատմամբ՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերի վերջը Օսլոն 3,6 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացրել Կիևին, 3,48 միլիարդի ֆինանսական օգնություն և 197 միլիոնի մարդասիրական օգնության համար: «Նորվեգիան և այլ եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել իրենց և իրենց դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար»,- ավելի վաղ հայտարարել էր Նորվեգիայի թագավորության պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ