Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:08 09-02-2024

Թուրքիան ու Սոմալին ստորագրել են ռազմական ոլորտում համակագործակցության համաձայնագիր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում հանդիպել է Սոմալի պաշտպանության նախարար Աբդուլքադիր Մուհամեդ Նուրի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Հանդիպման արդյունքներով երկու երկրների միջև կնքվել է պաշտպանության ու տնտեսության ոլորտներին առնչող համաձայնագիր։

«Այսօր մեր ստորագրած համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև ռազմաֆինանսական համագործակցություն: Մենք հավատում ենք, որ այս համաձայնագիրը մեծ ներդրում կունենա Սոմալիի համար», - նշել է Նուրը մամուլի ասուլիսի ժամանակ։

Իր հերթին Գյուլերն ընդգծել է, որ Սոմալին Թուրքիայի համար Աֆրիկայում ամենակարևոր գործըկերներից է։ Այս համատեքստում Անկարան շեշտել է Սոմալիի տարածքային ամբողջականության պահպանումը։

Նշենք, որ Թուրքիան Սոմալիում ունի ռազմաբազա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել