copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:25 08-02-2024

Ապօրինի գույքի հարցով շատ թուք ու մուր կերանք, բայց առաջին ծիծեռնակներն արդեն երևում են. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստում կարծիք հայտնեց, որ կա երկու հարց, որոնց մասով իշխող ուժին ամենաշատն են քննադատում: Մեկը վերաբերում է քրեական գործերի վաղեմության ժամկետներին և դատարանների քննության մասով դրանց ձգձգմանը: Մյուս հարցը վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգին:

«Ի՞նչն էր այդ «թուքումուրի» իմաստը, որ մարդիկ մեզ մեղադրում էին և մեղադրում են, թե հեղափոխությունից հետո ինչու գործիքները չենք վերցրել և գնացել տեղում»- ասաց վարչապետը և հավելեց, որ որոշում է կայացվել, որ պետք է գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով: «Մենք էդ օրենսդրությունը քննարկման ժամանակ անգամ հարց էր բարձրացվում, թե ինչքանով է գործընթացը սահմանադրական կամ հակասահմանադրական և ի վերջո, 2023-ից առաջին ծիծեռնակները երևացին: Հիմա ձեր տպավորությամբ՝ մենք կարո՞ղ ենք ասել, որ գործող և գործունակ ինստիտուտ ենք հիմնադրել, և այս ճանապարհին մեզ անակնկալներ չեն սպասվում. նկատի ունեմ լեգիտիմությունը»:

Աննա Վարդապետյանը տեղեկացրեց՝ ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ ինստիտուցիոնալ, հետևողական աշխատանքը միջազգային որոշակի հետաքրքրություն է առաջացրել, և շատ երկրներ, այդ թվում՝ եվրոպական, ուզում են ուսումնասիրել հայկական փորձը:

«Անցած տարի մենք Ղազախստանի մեր գործընկերներից հայց ստացանք, թե խնդրում ենք մեզ բացատրել ձեր ինստիտուտի նրբությունները և օգնել որոշակի առումով բարեփոխումների ենթարկել ղազախական ընթացակարգերը: Մենք սիրով համաձայնել ենք և կիսվել մեր փորձով: Այսինքն՝ մենք ձևավորել ենք իրավական մի պրոդուկտ, որը շուտով կսկսենք նաև «արտահանել»: Սա հետևողական իրավական ճիշտ աշխատանքի արդյունք է»,- ասաց նա:

Վարդապետյանը նաև կարծիք հայտնեց, որ այս մասով արդյունք չէր գրանցվի, եթե գործընթացը «ճիշտ» սկսած չլինեին. «Սա մեզ ապահովագրելու է հետագայում «ինքնադատաստանի» մեղադրանքներից պաշտպանվելիս հատկապես եվրոպական դատարանում, հատկապես սեփականության իրավունքի պաշտպանության առումով, և նույն աշխատանքը մենք իրականացնում ենք նաև պետշահերով»:

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է