Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:32 07-02-2024

Վարդանաշեն-Նորապատ. քանդված ավտոճանապարհով` դեպի ապագայի անցակետ

Արմավիր-Արգավանդ-Մարգարա կամ ինչպես ավելի հայտնի է անվանել Վարդանաշեն-Նորապատ H15 կարևոր նշանակություն ունեցող ավտոճանապարհը, որը տասնյակ համայնքներ միավորում է մարզկենտրոնին, դարձել է ոչ երթևեկելի՝ փոսերի և քանդված հատվածների պատճառով։

Ավտոճանապարհը հիմնականում քանդվում է մոտակա ավազի հանքերից ավազ տեղափոխող բեռնատարների ծանրության հաշվին։ Արդեն մի քանի տարի է՝ քննարկվում է ճանապարհային կշեռքներ տեղադրելու հարցը, որը այդպես էլ օդում կախված է մնում։ 2023 թվականին այդ խնդրի պատճառով մի քանի անգամ ճանապարհի վրա գտնվող միջհամայնքային երկու կամուրջները քանդվել էին։



Հիշեցնենք, որ այս ճանապարհը նաև նախատեսված է Թուրքիայի պետական սահմանը Մարգարայի անցակետով հատելու համար։ Իսկ 2023-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց վերանորոգել և գործարկել Մարգարայի մաքսային անցակետը, որի շինարարությունը դեռ շարունակվում է։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել