copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:11 05-02-2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ սենատորների բանաձևը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է ԱՄՆ սենատորների բանաձևը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի և ԱՄՆ աջակցության վերանայման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Հայտնի է դարձել, որ ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ պահանջելով համապատասխան զեկույց Ադրբեջանում մարդու իրավունքների դրության վերաբերյալ։ Սպասվելիք զեկույցը կարող է հիմք հանդիսանալ Կոնգրեսի համար փոխելու կամ դադարեցնելու ԱՄՆ անվտանգության աջակցությունն Ադրբեջանին:

Բանաձևը պահանջում է պետքարտուղարին մանրամասն տեղեկություններ հաղորդել և՛ Ադրբեջանի ներսում մարդու իրավունքների խախտումների, և՛ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ և դրանց հետևանքով իրականացված էթնիկ զտումների վերաբերյալ։

Բանաձևին են միացել նաև այլ սենատորներ՝ Մարկո Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Բոբ Մենենդեսը և Փիթեր Ուելչը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ սենատորների նախաձեռնությունը։ Մենք միակարծիք ենք սենատոր Էդ Մարքինի այն ընդգծմանը, թե Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է։ Ավելին՝ միջազգային հանրությունն ուշացել է նախաձեռնողականության և հստակ ու վճռական քայլերի առումով։

Մենք բազմիցս արձանագրել ենք, որ Ադրբեջանի կատարած հանցանքներին անհամաչափ արձագանքն է տպավորություն ստեղծել Ադրբեջանի նախագահի մոտ, թե միջազգային իրավունքը միայն թույլ երկրների համար է, և որ Ադրբեջանն արդեն այնքան հզոր է, որ կարող է հրաժարվել միջազգային իրավունքի սկզբունքներից՝ մնալով անպատիժ։ Այս իրողության գործնական արտահայտությունն է դառնում հանցածին գործոնը՝ պատճառ դառնալով այնպիսի հանցանքների, ինչպիսին էթնիկ զտումն է կամ մշակութային ցեղասպանությունը։

Էդ Մարքին նաև նշել է, որ պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու էթնիկ հայերի դեմ հանցագործությունները, և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչը միանշանակ ենթադրում է էթնիկ զտման ենթարկված հայության վերադարձի անօտարելի իրավունքի իրացում և դրա համար համապատասխան անվտանգային երաշխիքների ստեղծում։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը սատարում է ԱՄՆ սենատորներին և նաև հորդորում հետամուտ լինել հայության դեմ ադրբեջանական հանցանքների վերհանմանն ու համապատասխան պատժին, ինչպես նաև բարձրաձայնել 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքից բռնագաղթեցված ավելի քան կես միլիոն հայության ոտնահարված իրավունքների ամբողջական և արդարացի վերականգնման խնդիրը»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել