Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:19 05-02-2024

Մասնավոր մանկապարտեզում մանկահասակ սաների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․

«2023թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզի սաների ծնողներից հաղորդումներ էին ստացվել մանկապարտեզում իրենց երեխաներին հարվածելու, նրանց նկատմամբ բիրտ վերաբերմունք ցուցաբերելու, անվայել արտահայտություններ հնչեցնելու մասին:

Հաղորդումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ, այդ շրջանակում՝ ծնողների կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացված մի քանի տեսագրությունների ուսումնասիրությամբ, պարզվել է, որ մանկապարտեզի ընթացիկ կառավարումը, ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը և անմիջականորեն երեխաների հետ աշխատանքով չզբաղվող աշխատակիցը տարբեր օրերի, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կատարել են երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառող արարքներ։

Մասնավորապես՝ 2023թ․ օգոստոսի 2-ին, մանկապարտեզի ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը մեկուկես տարեկան երեխային աթոռին նստեցնելուց հետո, նրա խնամքը պատշաճ կերպով՝ մանկավարժական մեթոդների կիրառմամբ իրականացնելու փոխարեն, գիտակցելով իր քայլերով՝ երեխայի մոտ հոգեբանական բացասական հետևանքներ առաջացնելու անխուսափելիությունը, նրան ուղղված կոպիտ արտահայտություններ է թույլ տվել։ Այնուհետև, փոքրիկին պատճառված հոգեկան տառապանքի արդյունքում առաջացած լացը դադարեցնելու համար, նրան է մոտեցել վերոնշյալ՝ անմիջականորեն երեխաների հետ աշխատանքով չզբաղվող աշխատակիցը և ձեռքով հարվածել երեխայի դեմքին։

Պատճառված ֆիզիկական ուժեղ ցավից սանի մոտ առաջացրել է առավել հուզական վիճակ։ Տվյալ հանգամանքն անտեսելով, աշխատակիցը կոպիտ կերպով սրբել է երեխայի քիթը՝ 2-ամյա սանին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ (ինչը մի քանի անգամ արել է նաև օրեր անց), ապա, ավելն ուղղելով վերջինիս կողմը, հնչեցրել նրա նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ սպառնալիք։

Բացի այդ, 2023թ․ սեպտեմբերի 14-ին, մանկապարտեզի՝ ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը մանկահասակ մեկ այլ սանի հանգստացնելու համար առավել ընդունելի միջոց համարելով երեխայի մոտ վախ առաջացնելու նպատակով հոգեկան ազդեցություն գործադրելը, իրականացրել է ձեռքով երեխայի դեմքին հարվածելուն բնորոշ գործողություն, ապա սպառնացել նրան՝ հանգեցնելով դրանից բխող՝ երեխայի մոտ հուզական փոփոխությունների՝ այդ կերպ նրան պատճառելով հոգեկան ուժեղ
տառապանք։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։

Մանկապարտեզի՝ ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ աշխատակցի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը և 1մլն ՀՀ դրամ գումարի չափով գրավը։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին, այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի