copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:30 02-02-2024

Զրուցել ենք, սուրճ ենք խմել. Փաշինյանը ՀՀԽ-ում Սահմանադրության փոփոխությանը չի անդրադարձել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին, որում հիմնականում անդրադարձել էր Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտությանը։ Փաշինյանն իր խոսքում փորձում էր ամեն կերպ հիմնավորվել, որ գործող Սահմանադրությունը, որը հղում է կատարում 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ Անկախության հռչակներին, սպառնալիքներ է պարունակում երկրի հետագա զարգացման համար։

Կառավարության ղեկավարը Հանրային ռադիո կատարած այցի շրջանակներում հանդիպում էր ունեցել նաև Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների հետ։ Կառավարության մամուլի ծառայությունից հանդիպման վերաբերյալ հակիրճ հայտարարություն էր տարածվել, որում նշվել է, որ հանդիպմանը քննարկվել են խորհրդի գործունեությանը, ծրագրերին և Հանրային հեռարձակողների խնդիրներին վերաբերող հարցեր:

Oragir.News-ը Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանից փորձեց հետաքրքրվել, թե հանդիպման ընթացքում քննարկվել են նոր սահմանադրության «Այո»-ի քարոզչության կազմակերպման, ինչպես նաև վերջին կոռուպցիոն սկանդալներին վերաբերող հարցերը, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցին՝ նշելով, որ հեռախոսով հարցազրույց չի տալիս։

Հանրային հեռարձակողի խորհրդի մեկ այլ անդամ՝ Վասակ Դարբինյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվել է, և ինքն ավելացնելու ոչինչ չունի։

Վասակ Դարբինյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես եկել էր հարցազրույցի, որի շրջանակներում էլ խորհրդի անդամների հետ հանդիպել է։ «Ինքը եկել էր հարցազրույցի, ուղղակի հանդիպել է մեզ, սուրճ ենք խմել»,- նշեց նա։

Հարցին, թե հանդիպմանը Սահմանադրական բարեփոխումների քարոզչության, ինչպես նաև վերջին կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ քննարկումներ չե՞ն եղել, քանի որ հայտարարությունում այդ մասին ոչինչ չի նշվել՝ Վասակ Դարբինյանը հետևյալ կերպ պատասխանեց. «Քննարկում ընդհանրապես չի եղել, ընդամենը եղել է թեթևակի փոքրիկ զրույց»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները վերջին շրջանում Հայաստանից պահանջում են նոր Սահմանադրություն ընդունել, որը հղում չի կատարի ՀՀ Անկախության հռչակագրին։ Թուրք-ադրբեջանական տանդեմը պնդում է, որ ՀՀ Անկախության հռչակագիրը տարածքային պահանջներ է պարունակում հիշյալ երկրների նկատմամբ, ինչը խոչընդոտում է հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը