copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:57 02-02-2024

Լենա Նազարյանը չի կատարում դատարանի պահանջը՝ Թագուհի Թովմասյանի օգտին

Դեռևս 2022 թվականի մայիսին դատարանը որոշել էր պարտավորեցնել Լենա Նազարյանին հրապարակային ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից «իդիոտկա» վիրավորական արտահայտության համար, ինչպես նաև Լենա Նազարյանից հօգուտ Թովմասյանի բռնագանձել 315.000 ՀՀ դրամ:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ Լենա Նազարյանը ոչ ներողություն է խնդրել, ոչ էլ փոխհատուցումն է վճարել:

«Պանորամա»-ի համապատասխան հարցմանն ի պատասխան Լենա Նազարյանն ասել է. «Ես գիտեմ, որ դատարանը վճռով պարտավորեցրել է գումարի փոխհատուցում, սակայն ոչ տիկին Թովմասյանը, ոչ նրա փաստաբանը ոչ ինձ, ոչ իմ փաստաբանին չեն փոխանցել հաշվեհամար։ Թող նամակ, գրություն ուղարկեն, ես համապատասխան գործողություններն անեմ։ Ես ի՞նչ անեմ, գումար կանխիկացնեմ, նրա հետևից գնամ, որ վճարե՞մ: Հարցին` առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլով ներողություն կխնդրի՞, Լենա Նազարյանն ամեն կերպ խուսափեց պատասխանել:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում