Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:09 02-02-2024

Էկոնոմիկայի նախարարության կոռուպցիոն չարաշահումների գործով անցնող 7 անձից 4-ը պաշտոնյա է. ՔԿ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված կոռուպցիոն չարաշահումների գործից ՀՀ քննչական կոմիտեն «24Նյուզ»-ին տեղեկացրել է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 4-ը պաշտոնատար անձինք են, 3-ը՝ այլ։

«Դատարանն ամբողջությամբ բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 6 միջնորդություններից 4-ը, իսկ 2-ը բավարարել է մասնակի։ Մասնավորապես, մեկով խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, մյուսով կալանքը կիրառել է 1ամսով»,- պարզաբանել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված