copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:15 30-01-2024

Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետազոտում էին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ Գարիկ Գալեյանի գործով առկա ապացույցները։

Նիստի ընթացքում դատավորը դիմելով Գալեյանին՝ ասաց. «Հանրային մեղադրողը ներկայացրեց ձեզ ներկայացված մեղադարանքի, մեղադրանքում տեղ գտած փաստական հանգամանքերի, դրանց իրավաբանական որակման մասին։ Դուք դա ընդունո՞ւմ եք, մեղավոր ճանաչո՞ւմ եք»։

Գալեյանը պատասխանեց. «Ոչ»։

Դատական նիստը հետաձգվեց, և փետրվարի 21-ին՝ հաջորդ նիստին կհետազոտվեն տեսագրությունները և իրեղեն ապացույցները։

Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի էր դարձել, որ Գալեյանը ձերբակալվել էր: Նա մեղադրվում էր խուլիգանության և թմրանյութեր պահելու մեջ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել