Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:59 29-01-2024

Գոյության հարց է, հացի փող ենք փախցնում․ «Քրչի բազարի» առօրյան

Երևանում գործող «Քրչի բազար» կոչվող շուկայի տարածքում տարիներ շարունակ վաճառվում են հնամաշ և օգտագործված իրեր՝ հագուստներ, կոշկեղեն, սովետական իրեր, խաղալիքներ, տան պարագաներ, գործիքներ և այլն։

Oragir.News-ը նկարահանում իրականացրեց շուկայի տարածքում, որտեղ շուրջ 50 առևտրականներ կային և մոտ 15 գնորդ։

Նշենք, որ շուկայում նկարահանումն իրականանցրել ենք առավոտյան 10:30-ի սահմաններում, որտեղ աշխատակիցների մի մասը ցուրտն ու պարապությունը հաղթահարելու նպատակով օղի էին խմում։

Առևտրականներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ մինչև 2018 թվականի հեղափոխությունը իրենց կյանքն ավելի լավն էր, քան հիմա։

«Ես մշտական ստեղ եմ կանգնել, մինչև հեղափոխությունը լավ կյանքով ապրել ենք, ներկայում ոչ մի բան չենք տեսել։ Միակ լավ բանն այն էր, որ թոշակը 2 անգամ բարձրացրին 2-3 հազար դրամով»,- ասաց առևտրականը։

Նրա խոսքով՝ կարողանում է հացի գումար աշխատել, ինչը երկիր այս պայմաններում դժվար է․ «Գոյության հարց է, հացի փող ենք փախցնում։ Մեր ազգի 35-50%-ը վատ է ապրում»։

Մեկ այլ առևտրական էլ մեզ հետ զրույցում դժգոհեց առևտից՝ ասելով, որ Հայաստանում մարդ չի գտնվի, որ գոհ լինի․ «Բայց սենց էլ մնա լավա, Աստված էլ բեթարից ազատի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ