copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:37 29-01-2024

Սեփական զինված ուժերից լավ երաշխիք չկա

Հաջակցություն Արցախի՝ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ հունվարի 27-28-ին եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի ունեցան միջոցառումներ։ Այդ առիթով Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արդարություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններն ուղերձ հղեցին միջոցառումների մասնակիցներին, որտեղ, մասնավորապես, հայտնելով իրենց երախտագիտությունըԱրցախի եվրոպացի բարեկամներին, միևնույն ժամանակ համոզմունք հայտնեցին, որ համազգային համախմբումը և նրա սահմանների ընդլայնումը, Հայրենիքում պահանջված ու սպասվող աշխատանքի իրականացման հետ մեկտեղ կարող են ստեղծել այն նախադրյալները, որոնք անհրաժեշտ են մեր գլխավոր խնդրի՝ անվտանգության միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն իրականացնելու համար:

Oragir.News-ը Արցախի խորհրդարանի ուղերձի կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանից։

Կարևորելով միջազգային տարբեր հարթակներում Արցախին աջակցելու նպատակով իրականացվող միջոցառումները՝ խորհրդարանականը նշեց․ «Անվտանգային ամենամեծ երաշխիքը սեփական զինված ուժերն են։ Ադրբեջանին դատապարտող միջազգային կառույցների հայտարարությունները գործնական կիրառում չունենալու արդյունքում 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց, բռնի տեղահանվեցինք, քանի որ ցեղասպանության իրական վտանգի առջև էինք»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում