Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:35 27-01-2024

Մեզ մարտական խնդիր չի տրվել. չեն թողել կռվենք ու սաղ փուչիկ ա, թե զենք չի եղել. արցախցի պայմանագրային զինծառայող

«2005 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը ՊԲ զորքերում եմ ծառայել։ 44-օրյա պատերազմից հետո, երբ իմ աչքերով էի ամեն ինչ տեսել, ամաչում էի զինվորական համազգեստ հագնել։ Շարունակեցի հայրենիքին ծառայելը։ Թե' 44-օրյա պատերազմի ժամանակ, թե' վերջին կռվում պարտության մեղավորը հրամանատարությանն է։ Ամեն ինչ եմ տեսել, մարդիկ իրենց հերոս տղերք են ներկայացնում, բայց խրամատից էլ դուրս չեն եկել։ Կռվողը կռվել է, փախչողը փախել է»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի պայմանագրային զինծառայող Հ. Մ.-ն։

36-ամյա զինծառայողը երեք պատերազմի է մասնակցել` 2016 թվականի քառօրյա պատերազմին, 44-օրյային և 2023 թվականի սեպտեմբերի պատերազմին։ Պայմանագրային զինծառայողի խոսքով`44-օրյա պատերազմի ժամանակ բարձիթողի վիճակ էր, աջ ձեռքը ձախից տեղյակ չէր, հրամանատարներ չկային, շատ դեպքեր այդքան զոհերը սխալ հրամանների արդյունքում է եղել, իսկ վերջին պատերազմը, իրականում պատերազմ չէր։

«Վերջին պատերազմի ժամանակ դաժը հրետանուն չէին թողնում, որ աշխատի։ Թուրքերը կամաց-կամաց առաջ էին գալիս։ Հրամանատարին կապ էինք տալիս, որ հասկանանք մոտիկանանք, թե ինչ անենք, բայց մեզ մարտական խնդիր չի տրվել։ Չեն թողել ու սաղ փուչիկ ա,թե զենք չի եղել։ Մեզ հրամանատարը պիտի խնդիր տար, բայց չէր տալիս։ Ասում էին`սպասեք, դե տեսանք սպասելը ինչ բերեց։ Ղեկավարները փաստաթուղթ ստորագրեցին ու մեզ խաբար արեցին, որ վսյո։

Տեխնիկական,զենքը հանձնում եք ռուսին ու տուն եք գնում։60 հատ տանկ կար, մի սնարյադ չէին թողնում կրակել։ Մեզ դաժը պաշտպանվելու հրաման չեն տվել։ Մենք կարող էինք փոխել իրավիճակը օգուտ մեզ, բայց սա պայմանավորված, սարքած բան էր»,-շարունակում է արցախցի զինծառայողը։

Հ. Մ.-ն պատմում է, որ իրենց ասել են, որ զենք-զինամթերքը հանձնում եք ռուսին, երկու օրվա մեջ վառում եք ֆորմաներն ու զինվորական փաստաթղթերը և դուրս եք գալիս։

«Կապվեցի մեր բարձրաստիճան հրամկազմի հետ, ասեցի` բա ինչ անենք մեր տեխնիկաները, ասեց`ջարդեք, սալյարկան բացի՝ թափվի։ Սալյարկան գյուղով շրջել ու բաժանել եմ, որ մարդիկ դուրս բերեին իրենց ընտանիքներին»,-պատմում է Արցախից բռնի տեղահանված պայմանագրային զինծառայողը։

Զինվորականի ընտանիքը սեպտեմբերի 29-ին է պարտադրված դուրս եկել Արցախից։ Հիմա Գյումրիում են ապրում, ասում է` կորցրածի հետ դժվար է համակերպվում, հետո ինքն իրեն ուղղում է, ասում է` հողը, երևի մեկ անգամ չէ, որ պիտի ազատագրել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել