copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:21 26-01-2024

Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին սպասարկող Toyota Land Cruiser Prado-ն և BYD-ը․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստ»-ի մոտ բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 110 HH 01 համարանիշի և BYD մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն վթարի մեջ վարորդները միմյանց են մեղադրում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Toyota Land Cruiser Prado-ի համարանիշները հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին