copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:08 22-01-2024

Առաջիկայում նախատեսվում է շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել շտապօգնության բժիշկների նկատմամբ կատարված բռնությունների դեպքերին։

Այս համատեքստում առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը տեղեկացրել է, որ առողջապահության նախարարի հրամանով յուրաքանչյուր 20.000 բնակչին նախատեսված է շտապօգնության 1 շարժակազմ, պաշտոնական տվյալներով՝ Երևանի 1 մլն 75 հազար բնակչի պարագայում 53-55 շարժակազմ է պետք․ «Այս պահին աշխատում է 43 շարժակազմ։ Դիմել ենք առողջապահության նախարարին՝ ակնկալելով ավելացնել շարժակազմերը։ Առաջիկայում նախատեսում ենք ծառայություն մատուցել նաև մոպեդներով»,- ասել է առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը՝ հավելելով, որ նախատեսվում է, որ մոպեդներով շտապօգնության աշխատակիցները ծառայություն կմատուցեն ոչ թե հիվանդանոցային պայմաններում բուժման, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում. «Վերլուծել ենք ուշացումները. հունվարի առաջին 18 օրվա ընթացքում 19595 կանչից 1829-ը ուշացում է եղել, ինչն 9,5% է կազմում»,- ասել է նա՝ հավելելով, որ դեկտեմբերին էլ ուշացել է կանչերի մոտ 4%–ը։

Ըստ Կարապետյանի, կանչերի մեծ մասը եղել է ժամը 18։00-19։00 ընկած ժամանակահատվածում, երբ երթևեկությունը ծանրաբեռնված է. «Շեշտակի աճ է նկատվում գիշերը ժամը 21։00-23։00-ն, և այդ ժամանակ իրականում չեն հասցնում, այն դեպքում, երբ ցերեկը 2-3 բրիգադ անգործության է մատնված»,- ասել է նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է, որ պետք է էականորեն բարելավել 1-03 զանգերի ծառայության որակը. «Ինձ համար տարօրինակ է, որ որևէ մեկը կարող է զանգահարել 1-03 և պատասխան չստանալ, ինձ թվում է՝ նորմալ չէ։ Օրինակ, եթե 1-05-ով զանգահարում են քաղաքապետարան, չպատասխանելու դեպքում վատագույն դեպքում 15-20 րոպե քաղաքապետարանից հետ են զանգում այդ մարդուն, բայց 1-03-ի դեպքում այդ տրամաբանությունը չի կարող գործել: 1-03 դեպքում պարտադիր պետք է պատասխանել։ Մենք պետք է մարդկանց զանգերին 100% պատասխան ապահովենք»: Նա ասել է, որ եթե պետք է, մոպեդներ ու հավելյալ մեքենաներ ձեռք կբերեն խնդիրը լուծելու համար. «Ինչ պետք է, կանենք»։

Անդրադառնալով օրեր առաջ բժիշկներին բռնության ենթարկելու միջադեպերն՝ Ավինյանը նշել է,որ այդ սովորությունը մշակույթից պետք է դուրս գա. «Տարօրինակ երևույթ է, որ անընդհատ բժիշկների նկատմամբ բռնություն է գործադրվում: Բոլորս մեր հարազատներին սիրում ենք, բայց դա չի նշանակում, որ թույլատրելի սահմանները կարող ենք անցնել»,- ասել է Ավինյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից