copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:45 20-01-2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ձգտում է գերիների փոխանակման նոր գործարքի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի ցանկանում ռազմագերիներ պահել և հավատարիմ է գերիների փոխանակման նոր գործարքին։

Ռիա Նովոստիին ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը։

Ուրբաթ օրը ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը՝ Աբու Մարզուկի գլխավորությամբ, Մոսկվայում խորհրդակցություններ է անցկացրել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի հետ, կողմերը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Բոգդանովը Աբու Մարզուկի հետ զրույցում ընդգծել է պաղեստինյան խմբավորումների կողմից գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի 3 քաղաքացու ազատ արձակման անհրաժեշտությունը։

«Մենք չենք ցանկանում պահել ռազմագերիներին: Մենք ցանկանում ենք համաձայնության գալ, որը կհամապատասխանի մեր ժողովրդի ակնկալիքներին: Ի վերջո, Իսրայելը ստիպված կլինի գործարք կնքել», - ասել է Աբու Մարզուկը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից