copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:28 20-01-2024

Անգամ ՔՊ-ականներն են առարկել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական փակ հանդիպումներում, այսպես կոչված, «գաղափարական հարցերի» շրջանակներում խոսում է Սահմանադրությունը փոխելու, ավելի ճիշտ՝ Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին՝ համարելով, որ դա է խանգարում Հայաստանի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելուն։ Բանն այն է, որ Սահմանադրության նախաբանը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։

Հռչակագրում ամրագրված է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Մեզ ասացին, որ Փաշինյանը զգուշացրել է նաեւ, որ արտահոսքեր չլինեն, մինչեւ թիմում գան ընդհանուր հայտարարի։

Մեզ պատմեցին, որ ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը՝ Հռչակագրի մեջ ամրագրված նպատակները վերափոխելու հետ կապված, որոնց թվում՝ Վլադիմիր Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել