copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:23 18-01-2024

Մեր պետությունում երեխաները չպե՞տք է քննադատական, վերլուծական միտք ունենան

Համագործակցային կրթական ծրագրեր ֆեյսբուքյան էջը գրում է.

7-րդ դասարանի անգլերենի նոր դասագրքում տեղ է գտել ներքոնշյալ բանաստեղծությունը։ Իրականում սա սատիրական ոճով գրված երգ է, հեղինակը ամերիկացի երգահան Թոմ Փեքսթոնն է, ով, 1964 թ-ին հրապարակելով այս երգը, երգիծանքի միջոցով վերհանել է այդ ժամանակաշրջանում ԱՄՆ-ի կրթական համակարգում առկա արժեքային խնդիրները։

Անգլերենի նոր դասագրքում հեղինակը որևէ տեղ չի նշել բանաստեղծության երգիծական կոնտեքստի մասին, չի էլ առաջարկել վերլուծել և քննադատորեն մոտենալ ստեղծագործությանը, այլ պարզապես նշել է՝ լսել և սովորել այն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մեր պետությունում երեխաները չպե՞տք է քննադատական, վերլուծական միտք ունենան (ձեր իսկ կողմից ընդունած հանրակրթության պետական նոր չափորոշչում հստակ արձանագրված է աշակերտի քննադատական, վերլուծական մտքի ձևավորման անհրաժեշտությունը), թե՞ կարծել եք տվյալ բանաստեղծության բոլոր տողերը բացարձակ ճշմարտություն են և երեխաներն առանց վերլուծելու պետք է սովորեն, դրա համար էլ երաշխավորել եք նման բովանդակություն պարունակող դասագիրքը։

Դասագրքի հղումը՝
https://online.fliphtml5.com/fumf/zjcl/...
Մեկնաբանությունում նշված նյութը գտնվում է գրքի 74-րդ էջում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը