Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:30 17-01-2024

Ո՞վ է հայտնիներին նմանակող Արամ Մանուկյանը

Առաջին մարդը, ում ես նմանակել եմ, եղել է դերասան Արմեն Խոստիկյանը: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց դերասան, հայտնիներին ու քաղաքական գործիչներին նմանակող Արամ Մանուկյանը։

Նա պատմեց, որ դեռևս վաղ հասակից զբաղվել է նմանակումներով, սիրել է ժպիտներ պարգևել իրեն շրջապատող մարդկանց։

«Առաջին անգամ բեմ եմ դուրս եկել 17 տարեկանում, որպես հումորիստ, խաղացել եմ թատրոնում, սակայն, վերջին ներկայացումը եղել 10 տարի առաջ»,- ասաց Մանուկյանը։

Հարցին՝ քաղաքական գործիչներից ո՞ւմ է ավելի հեշտությամբ նմանակել, հումորիստը պատասխանեց, որ նմանակելը հեշտ չէ, սակայն շատ աշխատելու դեպքում ստացվել է․

«Այսքան ժամանակ ում ցանկացել եմ նմանակել, ստացվել է։ Քաղաքական գործիչներից միայն դրական արձագանքներ եմ ստացել։ Տիգրան Արզաքանցյանին նմանակելուց հետո մարդիկ ասում էին, որ նա ինձ վնաս կտա, բայց նման բան չի եղել։ Իսկ ամենավատ արձագանքները լինում են ֆեյք էջերով»։

Արամ Մանուկյանը իր երկրպագուներին տեղեկացրեց, որ հունվարի 20-ին, ժամը 19։00-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու իր առաջին «Թրենդ Ափ» հումորային շոու-ներկայացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել